Խորհրդարանական խումբը Սիրիա չի մեկնի
Մարտ 11, 2019
Ազգային ժողովի ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն առաջարկել է, որ ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովը խումբ ձևավորի և Սիրիա այց կատարի՝ Հայաստանի մարդասիրական առաքելության մասնագետներին աշխատանքի պայմաններին ծանոթանալու համար: Սակայն առաջարկը մերժվել է ԱԺ արտաքին հարաբերությունների և պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ փակ նիստում:
Մարուքյանն այս մասին հայտնեց Ազգային ժողովի ճեպազրույցում։
«Մենք դիմել էինք ԱԺ նախագահին և պահանջել էինք, որ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը խումբ ձևավորի և Սիրիա այց կատարի մեր հումանիտար առաքելությանը այցելելու, տեղում պայմաններն ուսումնասիրելու և ըստ էության խորհրդարանական վերահսկողություն իրականացնելու համար:
Եթե երկրից զինվոր է դուրս գալիս, ինչ անունով էլ դա լինի, պետք է ընթացակարգն անպայման պահպանվի: Սակայն խորհրդարանը շրջանցվել է, և նրանք գնացել են առանց խորհրդարանի հաստատման: Եվ մենք առաջարկել ենք խորհրդարանական վերահսկողություն արվի»,-ասաց Մարուքյանը:
Նա տեղեկացրեց, որ մարտի 11-ին արտաքին հարաբերությունների և պաշտպանության հանձնաժողովների համատեղ փակ նիստ է տեղի ունեցել, որում առաջարկությունը քննարկվել և մերժվել է: Սակայն պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ խորհրդարանական վերահսկողության այլ լծակներով իրականացնեն այդ վերահսկողությունը: Մարուքյանը, սակայն, նշեց՝ եթե այց չի լինելու, ուրեմն չի պատկերացնում վերահսկողությունը:
Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով փետրվարի 8-ին հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբը, ընդամենը՝ 83 անձ, մեկնել է Սիրիայի Արաբական Հանրապետություն՝ Հալեպ:

Share via:
2021թ․ ԱԺ ընտրություններ
2018թ․ ԱԺ ընտրություններ
► ԼՀԿ ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
2018թ․ Երևանի Ավագանի
2017թ․ Երևանի Ավագանի
2017թ. ԱԺ ընտրություններ
► ԵԼՔ դաշինքի ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
Գևորգ Պապիկյան
Սրբուհի Գրիգորյան
Աստղիկ Ավետիքյան
Կարինե Ղուկասյան
Հրանտ Այվազյան
Արմեն Եղիազարյան
Ռուզաննա Հարությունյան
Գոհար Մաթևոսյան