ՀՀ վարչապետին և ԱԺ նախագահությանն առաջարկում եմ թույլ չտալ Սահմանադրության և սահմանադրական օրենքի խախտում. Մարուքյան
Մարտ 07, 2019
«Ազգային ժողովի այսօրվա քառօրյա նիստի կառավարության հետ հարցուպատասխանի ժամին մասնակցում էին նախարարների ժամանակավոր պաշտոնակատարներ, այդ թվում՝ սպորտի և երիտասարդության հարցերի, գյուղատնտեսության, մշակույթի նախարարների ժամանակավոր պաշտոնակատարները ...

Համաձայն Ազգային ժողովի կանոնակարգի 40-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետի՝ հերթական նիստերի չորեքշաբթի օրվա վերջին հիմնական նիստի ընթացքում վարչապետը և կառավարության անդամները պատասխանում են պատգամավորների հարցերին:

Սահմանադրության 147-րդ հոդվածի սահմանմամբ՝ կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից և նախարարներից:

Այսինքն՝ նախարարների ԺՊ-ները կառավարության անդամ չեն, հետևաբար չեն կարող մասնակցել խորհրդարանի հետ կառավարության հարցուպատասխանին։

Ըստ այդմ՝ ՀՀ վարչապետին և Ազգային ժողովի նախագահությանն առաջարկում եմ թույլ չտալ Սահմանադրության և սահմանադրական օրենքի խախտում ու կառավարության հարց ու պատասխանին խորհրդարանի ամբիոնին թույլ չտալ մոտենալ անձանց, ովքեր օրենքով լիազորված չեն պատասխանելու պատգամավորների հարցերին»։

Share via:
2018թ․ ԱԺ ընտրություններ
► ԼՀԿ ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
2018թ․ Երևանի Ավագանի
2017թ․ Երևանի Ավագանի
2017թ. ԱԺ ընտրություններ
► ԵԼՔ դաշինքի ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
Ֆինանսական աջակցություն
Կորյուն Շեկոյան
Սերգեյ Անիսոնյան
Աստղիկ Ավետիքյան
Աշխեն Թանդիլյան
Դավիթ Խաժակյան
Սոնա Թևանյան
Գրիգորի Դոխոյան
Մանե Թանդիլյան