«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը սահմանադրական բարեփոխումների փաթեթ կդնի շրջանառության մեջ
Փետրվար 18, 2019
ՀՀ Ազգային ժողով «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը շրջանառության մեջ կդնի սահմանադրական բարեփոխումների փաթեթը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին փետրվարի 18-ին ՀՀ Ազգային ժողովում ճեպազրույցի ընթացքում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Շուտով շրջանառության մեջ կդնենք սահմանադրական բարեփոխումների մի փաթեթ, որը հնարավոր կլինի անել խորհրդարանական մակարդակով: Փաթեթը ստեղծվել է դեռևս «Ելք» խմբակցության ժամանակ՝ իմ կողմից: Այն խորհրդարանում խմբակցությունների դերի բարձրացման մասին է: Օրինակ՝ խմբակցությունը լինելով սահմանադրական մարմին, կարող է առաջադրել վարչապետի թեկնածու, բայց չի կարող առաջադրել նախագահի թեկնածու: Չի կարող նախաձեռնել քննիչ հանձնաժողովի ստեղծում: Շատ այդպիսի օրինակներ կան»,- ասաց Մարուքյանը:

Share via:
2021թ․ ԱԺ ընտրություններ
2018թ․ ԱԺ ընտրություններ
► ԼՀԿ ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
2018թ․ Երևանի Ավագանի
2017թ․ Երևանի Ավագանի
2017թ. ԱԺ ընտրություններ
► ԵԼՔ դաշինքի ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
Ռուզաննա Հարությունյան
Հրանտ Այվազյան
Կարեն Սիմոնյան
Գևորգ Գորգիսյան
Քրիստ Մարուքյան
Նարա Հովհաննիսյան
Դավիթ Խաժակյան
Գրիգորի Դոխոյան