Վանաձոր համայնքի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար`
Անահիտ Կարապետյան։
Ապրիլ 24, 2019
Վանաձոր համայնքի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Անահիտ Կարապետյանը ներկա գտնվեց համայնքի թիվ 7 հիմնական դպրոցի շինարարական աշխատանքների մշտադիտարկման նպատակով «Համայնքային մշտադիտարկող» ծրագրի շրջանակներում ստեղծված Համատեղ աշխատանքային խմբի հանդիպմանը։ Դպրոցը կառուցվում է Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում, որն իրականացվում է ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի համագործակցությամբ:
Հանդիպման ընթացքում «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի ներկայացուցիչ Անի Թովմասյանը և ծրագրի Լոռու մարզի համակարգող, «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի ներկայացուցիչ Վահե Խաչիկյանը ՀԱԽ անդամներին ներկայացրին անցնող ամիսներին արձանագրված խնդիրներն ու դրանց լուծման ուղությամբ արված քայլերը։
Արձանագրված խնդիրներից Անահիտ Կարապետյանն առանձնացրեց երկուսը՝ տարածքում տեղակայված էլեկտրական ենթակայանի ապամոնտաժման կամ գոնե ամրացման աշխատանենքների և դպրոցի հարակից միջպետական ճանապարհին վերգետնյա անցում կառուցելու խնդիրնեը և նշեց, որ դրանց լուծման ուղիների հարցում կանի հնարավորը առավել արագ դրական արդյունք գրանցելու համար։

Share via:
2021թ․ ԱԺ ընտրություններ
2018թ․ ԱԺ ընտրություններ
► ԼՀԿ ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
2018թ․ Երևանի Ավագանի
2017թ․ Երևանի Ավագանի
2017թ. ԱԺ ընտրություններ
► ԵԼՔ դաշինքի ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
Դավիթ Խաժակյան
Քրիստ Մարուքյան
Գևորգ Գորգիսյան
Աստղիկ Ավետիքյան
Հրանտ Այվազյան
Արմեն Եղիազարյան
Ռուզաննա Հարությունյան
Կորյուն Շեկոյան