Անձնական էջ, ԱԺ-2017թ․ • Հայկ Արսենի Կոնջորյան
Հայկ Արսենի Կոնջորյան
Առաջադրվել է N2 ընտրատարածքում՝ Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն։

Կենսագրություն
 Մարտ 11, 2017

«Պարադիգմ» հաղարդաշարի տաղավարում քաղաքագետ Գևորգ Մելիքյանի հյուրն է թիվ 2 ընտրատարածքում «Ելք» դաշինքի թեկնածու Հայկ Կոնջորյանը: 
 Մարտ 04, 2017

Նախընտրական Հայաստան.«Հակառակ կողմում» «Ելք» եւ «Ծառուկյան» դաշինքների ներկայացուցիչներն են։
 Մարտ 04, 2017

Սիրելի՛ ընկերներ, ծանոթացեք մեր պայծառ թիմի հետ, կապվեք մեզ հետ, դարձեք մեր թիմի անդամ, մենք ՓՆՏՐՈՒՄ ԵՆՔ ՁԵԶ:
#ԵԼՔԴաշինք
#ՀայկԿոնջորյանԱջափնյակԱրաբկիրԴավիթաշեն
 Մարտ 01, 2017

«Կյանքը մեկ օրում» նախագծի հյուրն է «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, «Ելք» դաշինքի պատգամավորի ռեյտինգային թեկնածու Հայկ Կոնջորյանը, ով առաջադրվելու Երևանի Աջափնյակ, Արաբկիր և Դավիթաշեն շրջանները ընդգրկող թիվ 2 ընտրատարածքում: Հայկին ուղեկցում էր նրա կինը՝ Շուշանը, ում հետ միասին երազում են ապրել այն Հայաստանում, որտեղից ոչ մի հայ չի ուզենա հեռանալ: Ամուսնու մեջ Շուշանին ամենից շատ գրավում է նրա ստեղծարար միտքը. «Ամեն անգամ, երբ ինքն ասում է՝ ես մի միտք ունեմ, իմ աչքերը միանգամից փայլում են, որովհետև գիտեմ, որ շատ հետաքրքիր բան է ասելու: Իր նմանը չկա ինձ համար»:
 Փետրվար 24, 2017

Ինչի համար է այս պետությունը։ Ինչի համար ենք մենք այն ստեղծել, եթե չպիտի մասնակցենք դրա կառավարման գործընթացին․ Հայկ Կոնջորյան
 Փետրվար 22, 2017

Պետք է մարդկանց հասցնել այն գաղափարը, որ որևէ մեկը, որ որևէ մեկը երբեք չի կարող ստուգել, թե քաղաքացին ինչպես է ընտրում։
Photo
 Փետրվար 18, 2017

Ո՞րն է մեր տեղն այօրվա աշխարհում: Որպես պետություն՝ սա գլխավոր հարցերից է, որ մենք պիտի տանք մեզ: Մինչև հիմա մեզ ասել են, թե մենք պատերազմող երկիր ենք, սեղմված ենք լեռների արանքում, ծով չունենք ու շրջափակված ենք, դրա համար վատ ենք ապրում: Սու՛տ է: Պետությունը ստեղծում են մարդիկ: Որքան էլ երկիրը գտնվի բարենպաստ կամ անբարենպաստ աշխարհքաղաքական պայմաններում, մարդը կարող է վերակերտել նախապես տրված պայմանները: Հին հույները բողոքում էին աստվածներին, որ իրենց սեղմել են ծովերի արանքում, քանի որ չունեին ցամաքային ուղիներ, չունեին բարեբեր և ընդարձակ հողեր:
 Փետրվար 15, 2017

Հայտնի խոսք կա՝ ընկել ենք պիտի քաշենք: Առաջին հայացքից այս միտքը պայքարելու մասին է, բայց դա այդքան էլ այդպես չէ: Սա նշանակում է՝ եթե հայտնվել ես կեղտի մեջ, ուրեմն դիմացիր: Կամ, եթե նույնիսկ պայքարում ես, պայքարիր այդ կեղտի ներսում: Ոչ մի խոսք չկա կեղտից դուրս գալու մասին: Ոչ մի խոսք չկա հաղթահարելու մասին: Ամբողջ խոսքը կեղտի մեջ յոլա գնալու մասին է:
Բայց ընկածի գլխավոր նպատակը պիտի լինի կանգնելը: Ընկել ենք, պիտի քաշենք-ը անհաջողակի մտածողությունն է, ով հաշտվում է իր ընկած լինելու հետ, իր աղքատ լինելու հետ, իր ճնշված լինելու հետ և պայքարում է միայն ընկած վիճակում դիմանալու համար: Ընկել ենք պիտի քաշենք-ը ծնկաչող ապրողի մանիֆեստն է աշխարհին, որն արդարացնում է իր ընկած լինելը:
 Փետրվար 12, 2017

Սիրելի ՀՀ քաղաքացիներ, հայրենակիցներ, իմ քաղաքական գործունեությանն ուղղված Ձեր ֆինանսական աջակցությունը կարող եք հայտնել հետևյալ հաշվեհամարներին: Ձեր ներդրած յուրաքանչյուր լուման վիթխարի արժեք ունի: 
AMERIABANK
AMD 1570014092650300
USD 1570014092650201
EUR 1570014092650246
SWIFT ARMIAM22
1
2
3
4
Հաջորդ
 
Արտակ Ոսկանյան
Գրիգորի Դոխոյան
Անահիտ Կարապետյան
Դավիթ Խաժակյան
Նարա Հովհաննիսյան
Գևորգ Պապիկյան
Սրբուհի Գրիգորյան
Սերգե Ղահրամանյան