Հայտնի խոսք կա՝ ընկել ենք պիտի քաշենք
Փետրվար 15, 2017
Հայտնի խոսք կա՝ ընկել ենք պիտի քաշենք: Առաջին հայացքից այս միտքը պայքարելու մասին է, բայց դա այդքան էլ այդպես չէ: Սա նշանակում է՝ եթե հայտնվել ես կեղտի մեջ, ուրեմն դիմացիր: Կամ, եթե նույնիսկ պայքարում ես, պայքարիր այդ կեղտի ներսում: Ոչ մի խոսք չկա կեղտից դուրս գալու մասին: Ոչ մի խոսք չկա հաղթահարելու մասին: Ամբողջ խոսքը կեղտի մեջ յոլա գնալու մասին է: 
Բայց ընկածի գլխավոր նպատակը պիտի լինի կանգնելը: Ընկել ենք, պիտի քաշենք-ը անհաջողակի մտածողությունն է, ով հաշտվում է իր ընկած լինելու հետ, իր աղքատ լինելու հետ, իր ճնշված լինելու հետ և պայքարում է միայն ընկած վիճակում դիմանալու համար: Ընկել ենք պիտի քաշենք-ը ծնկաչող ապրողի մանիֆեստն է աշխարհին, որն արդարացնում է իր ընկած լինելը: 
Քանի դեռ մենք մտածում ենք այսպես, մենք լինելու ենք աղքատ, մենք լինելու ենք ճնշված, մենք լինելու ենք ընկած և ոտքի չենք կանգնելու: Երբ մենք փոխենք մեր մտքերը, կփոխվեն նաև մեր գործողությունները: Նախ և առաջ, պետք է ոտքի կանգնենք մեր մտքերում: Դրա համար, ոչ թե ընկել ենք պիտի քաշենք, այլ ընկել ենք, պիտի կանգնե՛նք: 

Share via:
2021թ․ ԱԺ ընտրություններ
2018թ․ ԱԺ ընտրություններ
► ԼՀԿ ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
2018թ․ Երևանի Ավագանի
2017թ․ Երևանի Ավագանի
2017թ. ԱԺ ընտրություններ
► ԵԼՔ դաշինքի ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
Էդմոն Մարուքյան
Դավիթ Խաժակյան
Քրիստ Մարուքյան
Գևորգ Գորգիսյան
Կարեն Սիմոնյան
Աստղիկ Ավետիքյան
Կարինե Ղուկասյան
Արմեն Եղիազարյան